Շվեդիայի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Խոկան Շեստրանդը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ընկերական խաղը կանցկացվի առանց հանդիսականների: Շվեդիա – Ռուսաստան հանդիպումը կկայանա է մարտի 28-ին:
«Մենք հավելյալ կտեղեկացնենք երկրպագուներին այդ խաղի համար գնված տոմսերի փոխհատուցման մասին»,- ասել է Շեստրանդը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարկ տրիբունաներով կանցնի նաև Մոլդովա – Ռուսաստան ընկերական հանդիպումը: