Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրենը Հոլանդի վերաբերյալ հայտարարություն է արել

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը կիսվել է թիմի առաջատար Էրլինգ Հոլանդի ապագայի վերաբերյալ իր կարծիքով։

«Կարծում եմ, որ հաջորդ շաբաթ արդեն հստակություն կլինի: Ես չեմ զարմանա, եթե Էրլինգը հեռանա «Բորուսիայից»,- Կելի խոսքերն է փոխանցում Kicker-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա նորվեգացին համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Այս մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: