Օլիվյե Ժիրու. «Նրանք ինձ համար ֆուտբոլիստի իդեալական օրինակ են եղել»

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն պատմել է, թե ում է համարում իր կուռքը իտալական ֆուտբոլում։

«20 տարեկանում ես մազերս կտրեցի, ուզում էի նմանվել Ֆաբիո Կանավարոյին, կամ Ալեսանդրո Նեստային:

Միշտ ցանկացել եմ խաղալ Անգլիայում, բայց Իտալիայում ինձ դուր է եկել «Միլանը»: Անդրեյ Շևչենկոն իմ սիրելի հարձակվողն էր. Նրանք ինձ համար ֆուտբոլիստի իդեալական օրինակ են եղել»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

Ֆրանսիացին «Միլան» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը՝ «Չելսիից»։ Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: