Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը պատրաստվում է տեղափոխվել այլ ակումբ։
Ֆրանսիացի կիսապաշտպանը վերջնական որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Sky Sports-ը։
Ավելի վաղ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններ կային ՊՍԺ-ի, «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Սիթիի» կողմից:
Կիսապաշտպանը պատրաստ է տեղափոխվել «քաղաքաբնակների» ճամբար, քանի որ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ համագործակցելու հնարավորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: