Կառլո Անչելոտտի. ««Ատլետիկոն» մեզ համար եղբայրական ակումբ է, մենք նրանց դեմ ոչինչ չունենք»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, «Ատլետիկոյի» դեմ առաջիկա տուրի խաղից առաջ խոսել է չեմպիոնական միջանցքի մասին։

«Մենք՝ իտալացիներս, այդ ամենին սովոր ենք։ Դա նրանց իրավունքն է, մենք պետք է հարգենք նրանց որոշումը։ «Ատլետիկոն» մեզ համար եղբայրական ակումբ է, մենք նրանց դեմ ոչինչ չունենք։ Եթե նրանք կցանկանան միջանցք կազմել, լավ կլինի եթե ոչ, դրա մեջ սարսափելի ոչինչ չկա»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» հայտնել էր, որ թիմի ֆուտբոլիստները մտադիր չեմպիոնական միջանցք կազմել Լա Լիգայում «Ռեալի» չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։