Ջովանի Լո Չելսոն կարող է տեղափոխվել Լա Լիգայի այլ ակումբ

«Սևիլիան» հետաքրքրված է «Թոթենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոյի ծառայություններով, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Վիլյառեալում», հայտնում է Sport.es-ը:

26-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Սևիլիայի» հետաքրքրության կենտրոնում, որը ծրագրում է ամռանը ձեռք բերել արգենտինացի ֆուտբոլիստին։ Կիսապաշտպանի ներկայիս թիմը՝ «Վիլյառեալը», ևս ամռանը կփորձի ամբողջական պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ:

Այս մրցաշրջանում Լո Չելսոն «Վիլյառեալի» կազմում 12 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Նրա տրանսֆերը գնահատվում է 22 միլիոն եվրո: