«Ատալանտայի» գլխավոր տնօրեն Ումբերտո Մարինոն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
54-ամյա մասնագետը Բերգամոն ներկայացնող ակումբում աշխատում է 2020 թվականից։
Մինչ այդ նա իտալական տարբեր ակումբներում ղեկավարելու և մարզչական կարիերայի փորձ է ունեցել։
Ա Սերիայի 2021/22 խաղարկությունում «Ատալանտան» 35 տուրից հետո 8-րդն է մրցաշարային աղյուսակում (56 միավոր):