ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը քննադատել է փարիզյան ակումբի երկրպագուներին՝ հարձակվող Լիոնել Մեսսիին հասցեագրված սուլոցների համար:
«Այս իրավիճակի վրա հնարավոր չէ ինչ-որ կերպ ազդել, բայց դա անհեթեթություն է: Երբ սուլոցները լսվեցին, ես չէի կարողանում հավատալ դրան: Դա տհաճ է, քանի որ ես ճանաչում եմ Մեսսիին, թե նա որքան ուժ է ներդնում։ Լիոնելը ջանում է ՊՍԺ-ի համար: Իրականում այդ սուլոցն անհանգստացնող է», – Պարեդեսի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:
ՊՍԺ-ի երկրպագուներն այս մրցաշրջանում մի քանի անգամ սուլել են 34-ամյա արգենտինացուն։ Մեսսին փարիզյան ակումբի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: