Կարիմ Ադեյեմին կտեղափոխվի գերմանական ակումբ

Դորտմունդի «Բորուսիան» 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի հետ՝ հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ըստ աղբյուրի՝ 20-ամյա ֆուտբոլիստը կփոխարինի Էրլինգ Հալանդին, որը ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի թիմը։

Ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում 21 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։