«Չելսիի» պաշտպան Էմերսոնը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական «Լիոնում», հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրությունների շրջանակում։
Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլական ծագումով 27-ամյա իտալացի ֆուտբոլիստը չի պատրաստվում հաջորդ մրցաշրջանում մնալ «Լիոնում»։
Պաշտպանը պատրաստ է լսել շահավետ տրանսֆերային առաջարկներ: