«Չելսին» շտապում է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպաններից մեկին

«Չելսին» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ, հայտնում է ESPN-ը:

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Ակումբը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը մինչև 2026 թվականը:

Այս մրցաշրջանում Մաունթը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: