Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
37-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում արդեն 4-րդ անգամ ստացավ հեղինակավոր մրցանակը։
Կրիշը մրցանակը ստացել է, նաև սեպտեմբեր, հոկտեմբեր և մարտ ամիսներին։ Նախորդ ամիս պորտուգալացին 4 խաղում 5 գոլի հեղինակ է դարձել։