Թոմաս Տուխելը կրկին խոսել է Ռոմելու Լուկակուի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակու շուրջ տիրող իրավիճակի մասին։

«Ես ցանկանում եմ, որ Ռոմելուն մնա, լինի թիմի կարևոր մասնիկը լինի։ Չկա մեկը ով կուզենա, որ նա լքի մեզ։ Պետք է աջակցենք Լուկակուին և լինենք նրա կողքին»,- Տուխելի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռոմելու Լուկակուն «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Բելգիացու պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։