Էդինսոն Կավանի. «Եթե դա տեղի ունենար մեկ շաբաթ առաջ, ես կխնդրե քեզ նոր ակումբ գտնել ինձ համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին ասել է, որ կարող էր հեռանալ թիմից անցած ամառ, եթե մի փոքր շուտ իմանար Կրիշտիանու Ռոնալդուի՝ ակումբ վերադառնալու մասին։«Ես անմիջապես զանգահարեցի եղբորս և ասացի. «Եթե դա տեղի ունենար մեկ շաբաթ առաջ, ես կխնդրե քեզ նոր ակումբ գտնել ինձ համար»: Բայց այնպես չէ, որ ես չէի ցանկանում խաղալ Ռոնալդուի հետ, պարզապես գիտեմ, թե ինչպիսին է ֆուտբոլային աշխարհը։ Ամեն ինչ շատ արագ կատարվեց», – ասել է Կավանին ESPN-ին տված հարցազրույցում։