«Նյուքասլն» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Փոլ Դամետի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
30-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիսը։
Դամետը «Նյուքասլի» սան է: 2021/22 մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է թիմի 3 հանդիպման։ Նշենք, որ անգլիացի ֆուտբոլիստը բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը կոճի վնասվածքի պատճառով։
https://twitter.com/PaulDummett/status/1522252777283538945