«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսբալագան հնարավոր է տեղափոխվի Ա Սերիա

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի վարձակալությամբ, տեղեկացնում է football.london-ը:

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է իր կազմում տեսնել նաև կատալոնական «Բարսելոնան»:

Այս մրցաշրջանում Կեպան Պրեմիեր Լիգայում անցկացրել է 4 հանդիպում և կարողացել է 2 անգամ անառիկ պահել դարպասը։ Իսպանացու պայմանագիրը «Չելսիի» հետ լրանում է 2025 թվականի ամռանը։ Արիսաբալագայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո: