Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ հարձակվող Կիլիան Մբապպեն պետք է հեռանա ՊՍԺ-ից:
«Ինձ դուր է գալիս Մբապպեն: Եթե ես նրա փոխարեն լինեի, կտեղափոխվեի մի թիմ, որը կարող է հաղթել Չեմպիոնների Լիգայում։ Այժմ այդ խնդիրը ՊՍԺ-ի համար կարծես թե անհնարին է:
Այս մակարդակում ընտրությունը չպետք է պայմանավորված լինի փողով: Նա պետք է ընտրի մի ակումբ, որտեղ կարող է լավագույնս դրսևորել իրեն։ Եթե նա կարծում է, որ դա ՊՍԺ-ն է, ապա լավ: Նրա համար գլխավոր հարցը պետք է լինի. «Որտե՞ղ կարող եմ իմ մաքսիմումը ցույց տալ, հաղթել և աճել, որպեսզի դառնամ լավագույնը:
Մեսսին ու Ռոնալդուն այլևս չեն լինի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները: Ո՞վ է լինելու նրանց հետնորդը: Մբապպեն պետք է ապացուցի, որ արդեն իր հերթն է»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Canal Champions Club-ը։