Պաշտոնական. «Արսենալը» նոր պայմանագիր կնքեց Միկել Արտետայի հետ

«Արսենալը» հայտարարել է գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին։ 40-ամյա մասնագետի հետ նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի ամառ:

«Ես պարզապես երջանիկ եմ: Մենք ցանկանում ենք թիմին բարձրացնել հաջորդ մակարդակին և մրցել բարձրակարգ ակումբների հետ: Դա անելու համար մենք պետք է խաղանք Չեմպիոնների Լիգայում։ Մենք պետք է օգնենք թիմին աճել, օգնենք մեր ֆուտբոլիստներին ավելի լավը դառնալ, գտնել լավագույն տաղանդներին և լավագույն մարդկանց՝ «Արսենալի» առաջընթացի համար»,- ասել է իսպանացի մասնագետը։

Արտետան լոնդոնյան ակումբը մարզում է 2019 թվականի դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը։ Պրեմիեր Լիգայի 2021/22 խաղարկության մրցաշարային աղյուսակում «Արսենալը» 34 խաղից հետո 63 միավորով 4-րդն է։

https://twitter.com/Arsenal/status/1522493926237683712