«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Ջովանի վան Բրոնկխորստը մեկնաբանել է 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Լայպցիգի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1): Շոտլանդական ակումբը դուրս եկավ եզրափակիչ։
«Շատ դժվար է բառեր գտնել։ Հիանալի երեկո էր։ Մենք խաղից առաջ ասել էինք, որ կանենք հնարավորը։ Ֆուտբոլիստները գերազանց խաղացին։ Ավելի լավ չէինք կարող պատկերացնել»,- Վան Բրոնկխորստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ռեյնջերսի» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» միջև Եվրոպա Լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 18-ին Սևիլիայում (Իսպանիա)՝ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում։