«Թոթենհեմը» և «Նյուքասլը» հետաքրքրված են «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդով։
Ըստ talkSPORT-ի՝ «իրիսները» պատրաստ են այս ամռանը վաճառել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, քանի որ նրանք փորձում են լրացուցիչ միջոցներ ստանալ թիմի կազմը թարմացնելու համար:
«Թոթենհեմը» և «Նյուքասլը» հետևում են Պիկֆորդի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ են առաջարկ կատարել, երբ տրանսֆերային պատուհանը վերաբացվի, հայտնում է աղբյուրը:
Անգլիայի հավաքականի դարպասապահի պայմանագիրն «Էվերթոնի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։