Ռուս մարզիչ Դմիտրի Չերիշևը Մադրիդի «Ռեալին» անվանել է «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ֆավորիտ։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ Չերիշևը գլխավորել է «արքայական» ակումբի երիտասարդական թիմը։
«Չեմպիոնների Լիգայի եզրափակչում փորձը միշտ կարևոր է։ «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսաեզրափակիչ խաղում «Ռեալի» փորձն իր արդյունքը տվեց։ Իսկ ահա «Լիվերպուլն» առայժմ նոր է այդ փորձը ձեռք բերում: Հիմա նրանք խաղում են շատ բարձր մակարդակով, թիմը բալանսավորված է։ Սակայն չի կարելի ասել, որ նրանք նույն մարզավիճակով դուրս կգան եզրափակիչ։
«Լիվերպուլն» այժմ առաջնությունում խիտ գրաֆիկ ունի, տիտղոսի համար է պայքարում։ Այս բոլոր գործոնները դեռևս իրենց զգացնել կտան եզրափակչին նախապատրաստվելիս: Ուստի եզրափակչի իմ ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է»,- Չերիշևի խոսքերն է մեջբերում RBC Sport-ը։