Լոնդոնի «Չելսիին» կարող են թույլ չտալ մասնակցել Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանին

«Չելսին» մինչև հունիսի 8-ը ժամանակ ունի գնորդ գտնելու համար։ Հակառակ դեպքում ակումբին կարող են թույլ չտալ մասնակցել Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանին, հայտնում է Daily Mail-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հրաժարվել է չեղարկել թիմի պարտքը և հետ է պահանջում 1,6 միլիարդ ֆունտ ստերլինգ, որը ակումբը պարտք է իրեն։