Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Բացի Կուրտուայից, մրցանակին հավակնում էին Ֆրանսիս Կոկլենը («Վիլյառեալ»), Բերնարդո Սիլվան («Մանչեսթեր Սիթի») և Լուիս Դիասը («Լիվերպուլ»)։
Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 28-ին Սեն-Դենի (Ֆրանսիա) «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: