«Բարսելոնան» բանակցություններ է վարում «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի հետ: Ինչպես հայտնում է AS-ը՝ այդ բանակցություններում առաջընթաց կա։
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ լրանում է 2023 թվականի հունիսին։ «Նապոլին», ըստ ԶԼՄ-ների, պաշտպանի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 40 միլիոն եվրո և հետաքրքրված չէ գործարքում «Բարսելոնայի» որևէ ֆուտբոլիստի ներառմամբ:
Նշվում է, որ կատալոնական ակումբին, որն այս պահին ֆինանսական լավագույն վիճակում չէ, հեշտ չի լինի սենեգալցու տեղափոխության համար վճարել 40 մլն եվրո: