Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում անհաջողության մատնվեցին անգլիական «Լիվերպուլն» ու «Թոթենհեմը»՝ նախորդ խաղարկության եզրափակիչ խաղի մասնակիցները: «Լիվերպուլին» կանգնեցրեց «Ատլետիկոն», իսկ «Թոթենհեմին»՝ «Լայպցիգը»:
Վերջին 13 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակիցները չեն կարողանում հաղթահարել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլը: Վերջին անգամ նմանատիպ անհաջողության էին մատնվել «Բարսելոնան» ու «Արսենալը», որոնք դուրս մնացին 2006/07 խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլից: