«Օլիմպիակոսը» երրորդ անգամ աընդմեջ դարձել է Հունաստանի չեմպիոն

«Օլիմպիակոսը» երրորդ անգամ անընդմեջ դարձավ Հունաստանի առաջնության չեմպիոն։

Պիրեյից ակումբի հաջողությունն առաջնությունում հնարավոր դարձավ 32-րդ տուրի խաղում թիմի առաջիկա հետապնդող ՊԱՕԿ-ի նկատմամբ տարած արտագնա հաղթանակի շնորհիվ։ «Օլիմպիակոսն» առավելության հասավ 2:1 հաշվով։

Մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ «Օլիմպիակոսն» անհասանելի դարձավ մրցակիցների համար։ Ակումբի համար սա Հունաստանի առաջնությունում 47-րդ տիտղոսն է պատմության մեջ։