«Ռեալը» պատմության մեջ 17-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ ընդհանուր հաշվով հաղթելով «Մանչեսթեր Սիթիին» (3:4, 3:1):

«Սերուցքայինները» պատմության մեջ 17-րդ անգամ դուրս եկան Եվրոպական Չեմպիոնների գավաթի/Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որոնցից հաղթել են 13-ում։

Հարկ է նշել, որ մադրիդցիները հաղթել են իրենց վերջին 7 եզրափակիչներում։ «Արքայական» ակումբը վերջին պարտությունը կրել է 1981 թվականին:

Եզրափակչում Կառլո Անչելոտտիի թիմը կմրցի «Լիվերպուլի» հետ։ Այն կկայանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։