Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Մադրիդցիները սեփական հարկի տակ հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին» (3:1) ու դուրս եկան եզրափակիչ։
«Նա պահպանեց կենտրոնացվածությունը, երբ «Մանչեսթեր Սիթին» առաջ անցավ հաշվի մեջ: Կատարեց սեյվ, որը «Ռեալին» թույլ տվեց վերադառնալ խաղ և կատարեց ևս մեկ կարևոր սեյվ մինչև լրացուցիչ ժամանակի ընդմիջումը: Նրա խաղը որոշիչ էր՝ «Ռեալին» դուրս բերելով Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ»,- ասել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդը։
Եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Լիվերպուլի» հետ, որն ավելի վաղ հաղթել էր «Վիլյառեալին» (2:0, 3:2):