«Բարսելոնայի» հարձակվող Անսումանե Ֆատին գնահատել է կատալոնական ակումբում իր զարգացման հեռանկարները։
«Անկեղծ ասած, ես չեմ ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»: Այս թիմն ինձ ամեն ինչ տվել է։ Հիմա իմ գլխավոր նպատակը կատալոնացիների հետ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճելն է»,- Ֆատիի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։
Հիշեցնենք, որ իսպանացի հարձակվողը հրաժարվել էր վիրահատությունից։ 19-ամյա ֆուտբոլիստն իր ընտանիքի հետ հանդիպել էր ակումբի տարբեր ներկայացուցիչների, այդ թվում՝ գլխավոր մարզիչ Չավիի և բժիշկ Ռիկարդ Պրունայի հետ, ովքեր ցանկանում էին, որ Անսուն վիրահատվի։ Այնուամենայնիվ, վերջինս ընտրել էր կոնսերվատիվ բուժման տարբերակը: