«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», այս ամռանը կարող է վերադառնալ կատալոնական ակումբ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ բիրմինգհեմյան ակումբը կասկածներ ունի 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման նպատակահարմարության հարցում, քանի որ վերջին 6 խաղում կիսապաշտպանը ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։ Նույն դիրքորոշումն ունի նաև «Նյուքասլը»: «Բարսելոնան» պատրաստ է բրազիլացու տրանսֆերը վաճառել 40 միլիոն եվրոյի դիմաց։
Կոուտինյոն այս մրցաշրջանում 14 հանդիպում է անցկացրել «Ասթոն Վիլայի» կազմում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: