«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ 28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Լիոն», սակայն ներկայումս նրան առաջարկ են անում «Ռենը», «Մոնպելյեն» և «Նիսը»:
Հունվարին «Բարսան» երկարաձգեց Ումտիտիի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը։ Նույն ամսին պաշտպանը բարեհաջող վիրահատության էր ենթարկվել։
2021/22 մրցաշրջանում Ումտիտին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 1 հանդիպման՝ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում՝ «Օսասունայի» դեմ (2:2):