Ֆաբիո Կապելլո. ««Լիվերպուլն» իրեն նման չէր «Վիլյառեալի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում»

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Վիլյառեալ» – «Լիվերպուլ» (3:2) պատասխան խաղից ունեցած տպավորություններով:

««Վիլյառեալը» հիանալի անցկացրեց առաջին խաղակեսը, որը ստիպեց «Լիվերպուլին» փակվել իր դարպասի մոտ և հեռանալ իր սովորական խաղաոճից: «Լիվերպուլն» իր նման չէր: Երկրորդ խաղակեսում նրանք վերջապես անցան ակտիվ պրեսինգի, ստիպեցին մրցակցին սխալվել ու արժանիորեն 3 գոլ խփեցին։ «Վիլյառեալը» երբեմն շատ լավ էր իրեն պահում, բայց Յուրգեն Կլոպի թիմի դեմ դժվար էր դիմադրել ամբողջ հանդիպման ընթացքում: Շնորհավորում եմ «Լիվերպուլին» արժանի հաղթանակի և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ»,- Կապելլոյի խոսքերն է մեջբերում RBC Sport-ը։

ՉԼ-ի եզրափակչում «Լիվերպուլը» կմրցի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղի հաղթողի հետ։