Ջեսի Լինգարդի եղբայրը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի եղբայրը՝ Լուի Սքոթը, քննադատել է ակումբին՝ մրցաշրջանի վերջին տնային խաղում Լինգարդին թույլ չտալու համար հրաժեշտ տալ երկրպագուներին։

29-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է այս ամառ։

«20 տարի արյուն, քրտինք ու արցունք, 4 նվաճած գավաթ, 3 գոլ գավաթի եզրափակիչներում։

Եվ ոչ մի հրաժեշտ: Զարմանալի չէ, որ նրանք հաջորդ մրցաշրջանում կխաղան Կոնֆերենցիաների Լիգայում»,- գրել է Սքոթը սոցցանցում:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Lիգայում այս պահին 6-րդն է։