Կևին Դե Բրույնե. «Հուսով եմ, որ մենք դեռ շատ անգամ կխաղանք միասին, քանի որ, իմ կարծիքով, նա մեր թիմին ավելի լավն է դարձնում»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հույս է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կշարունակի հանդես գալ մանչեսթերյան ակումբում։ Ըստ լուրերի՝ բրազիլացուն հավակնում են գնել «Արսենալն» ու «Բարսելոնան»:

«Ես հենց սկզբից լավ հարաբերություններ ունեի Գաբրիելի հետ։ Կարծում եմ՝ մենք ունենք նրա կարիքը։ Նա խաղում է մեծ նվիրումով ու օգնում թիմին։

Հուսով եմ, որ մենք դեռ շատ անգամ կխաղանք միասին, քանի որ, իմ կարծիքով, նա մեր թիմին ավելի լավն է դարձնում»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Goal-ը։