«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին դեռ չի մտածում Լատինական Ամերիկա վերադառնալու մասին՝ որպես իր խաղային կարիերայի շարունակություն։ Հարձակվողի գործակալ Վալտեր Գուլիելմոնը հայտնել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել ելույթները եվրոպական թիմերից մեկում։
«Էդինսոնի առաջնահերթ խնդիրն է շարունակել խաղալ Եվրոպայում»,- Վալտեր Գուլիելմոնի խոսքերն է մեջբերում Ovación Digital-ը:
Էդինսոն Կավանիի գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ուրուգվայցի հարձակվողը բոլոր մրցաշարերում 17 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: