Սանտի Մինան ազատազրկվել է. Նա ծանր հանցագործության մեջ է մեղադրվում

«Սելտայի» հարձակվող Սանտի Մինան Ալմերիայի դատարանի կողմից դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ սեռական ոտնձգությունների համար, հայտնում է AS-ը։

26-ամյա իսպանացի ֆուտբոլիստը զոհին պետք է վճարի 50 հազար եվրոյի չափով փոխհատուցում։

2017 թվականին Մինան, գիշերային ակումբից ոչ հեռու, իր ընկերոջ՝ «Իբիցայի»  ֆուտբոլիստ Դեյվիդ Գոլդարի մեքենայում, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել մի աղջկա հետ։

Միաժամանակ Գոլդարը խուսափել է քրեական պատասխանատվությունից։ Հաղորդվում է, որ Մինայի պաշտպանական թիմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը: