«Յուվենտուսը» հետևում է «Ռոմայի» պաշտպան Բրայան Կրիստանտեի հետ կապված իրավիճակին:
Ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրը հռոմեական ակումբի հետ, և բանակցությունները շատ ծանր են ընթանում, հայտնում է Tuttosport-ը:
Հռոմեական ակումբը հակված է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 27-ամյա ֆուտբոլիստին վաճառելուն: Այդ ժամանակ «Յուվեն» կլինի Կրիստանտեի գնման գլխավոր հավակնորդը։
Պաշտպանի գործող պայմանագիրը հռոմեացիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Կրիստանտեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։