Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է մադրիդյան թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին:
«Բենզեման այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է, նա պիտի ստանա «Ոսկե գնդակը»: Չէի սպասում, որ նա նման առաջնթաց կգրանցի: Հատկանշական է, որ դա ստացվեց այն ժամանակ. Երբ Կրիշտիանու Ռոնալդուն հեռացավ թիմից»,- Գուտիի խոսքն է մեջբերում A Bola-ն։
Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 42 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։