Ժերար Դեուլոֆեուն կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

«Միլանը» հետաքրքրված է «Ուդինեզեի» հարձակվող Ժերար Դեուլոֆեուի վերադարձով, հայտնում է TuttoUdinese-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբի ղեկավարությունը ուշադրությամբ հետևում է 28-ամյա իսպանացուն և կարող է տրանսֆերը կազմակերպել այս ամառ։

Նշվում է, որ գործարքի մեջ կարող է ներառվել «ռոսոներիների» կիսապաշտպան Տոմազո Պոբեգան, ով վարձավճարով հանդես է գալիս «Տորինոյում»։

Դեուլոֆեուն արդեն խաղացել է «Միլանում» 2017 թվականին։ Այս մրցաշրջանում հարձակվողը Ա Սերիայի 31 խաղում դարձել է 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։