«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Ալեխանդրո Կամանյոն ասել է, որ իր հաճախորդը աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է:
«Լաուտարոն աճում է որպես ֆուտբոլիստ։ Չմոռանանք, որ խոսքը 24-ամյա ֆուտբոլիստի մասին է, ով արդեն իսկ հաստատվել է որպես միջազգային ասպարեզի առաջատար հարձակվողներից մեկը։
Այժմ մենք տեսնում ենք Ռոնալդուի և Բենզեմայի նման հարձակվողների կարիերայի վերջը, գալիս է Լաուտարոյի նման հարձակվողների ժամանակը:
Մենք չենք սպասում և չենք փնտրում տեղափոխություն. Նա «Ինտերի» ֆուտբոլիստ է, նա երջանիկ է այստեղ, Միլանը հիանալի քաղաք է։ Մեր մտքերը կապված են այս ակումբի հետ»,- ասել է գործակալը: