«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն այս ամառ կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Diario Sport-ը:
26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման հավակնորդների թվում են «Սևիլիան, ինչպես նաև Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ։
Ֆրանսիացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսին։
Այս մրցաշրջանում պաշտպանը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: