«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ զրույցներում չի թաքցրել, որ ցանկանում է միանալ ՊՍԺ-ին, հայտնում է Le Parisien-ը:
Սակայն ֆրանսիական ակումբը մտահոգված է ֆուտբոլիստի ստացած վնասվածքով և դրա պատճառով կողմերը չեն կարողանում պայմանավորվել պայմանագրի պայմանների շուրջ։
Ֆրանսիացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ըստ անգլիացիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի՝ ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել գործող պայմանագիրը։