Զլատան Իբրահիմովիչ. ««Մանչեսթեր Յունայթեդը» միշտ կմնա իմ սրտում»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու տարիների մասին:

««Մանչեսթեր Յունայթեդում» լավ ժամանակ անցկացրի. Ինձ դուր եկավ ակումբը, չնայած բոլորն իմ դեմ էին, երբ ես եկա, ինձ չէին ցանկանում տեսնել Անգլիայում։ Պրեմիեր Լիգան հիանալի առաջնություն է, այնտեղ հիանալի մթնոլորտ է տիրում: «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ կմնա իմ սրտում»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում ESPN-ը։