«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսը», գրում է Footbal Italia-ն։
Աղբյուրի համաձայն, այս ամառ թուրինցիները մտադիր են ուժեղացնել հարձակման գիծը վատ մրցաշրջանից հետո:
Սալահը հարձակման գիծն ուժեղացնելու հավակնորդներից մեկն է։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին ։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։