Լիոնել Մեսսին սպառնում է «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությանը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին դեմ է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին թիմում տեսնելուն։ Այս մասին հայտնում է El Nacional-ի պորտուգալական հրատարակությունը։ Աղբյուրի համաձայն՝ Մեսսին պատրաստ է հեռանալ ՊՍԺ-ից, եթե Ռոնալդուն միանա թիմին։ Միևնույն ժամանակ, Կրիշտիանուն դեմ չէ խաղալ Լիոնելի հետ համատեղ: Նշվում է, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մտադիր էր հաջորդ ամառ պայմանագիր կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ։