Յուրի Տիլեմանսի համար պայքարում ֆավորիտ կա

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարող է կարիերան շարունակել «Արսենալում», տեղեկացնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»:

Տեղեկություններ կան, որ այս տրանսֆերային պայքարում ֆավորիտը հենց լոնդոնցիներն են:

Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։