«Յուվենտուսն» ակտիվացրել է Ֆեդերիկո Կյեզայի տրանսֆերը գնելու օպցիան

Հարձակվող Ֆեդերիկո Կյեզան կմնա «Յուվենտուսում»։ Թուրինյան ակումբի ղեկավարությունն ակտիվացրել է իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու օպցիան։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Ֆիորենտինային»։ Հարձակվողի վաճառքի դեպքում «մանուշակները» պետք է ստանային 40 միլիոն եվրո, ինչպես նաև 10 միլիոն՝ բոնուսի տեսքով։ Նշենք, որ «Յուվենտուսը» նաև վարձակալության համար վճարել է 10 միլիոն եվրո։

Իտալացի ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 18 խաղի՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։