Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ֆերնանդո Յերոն գովեստի խոսքեր է հղել «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեմայի հասցեին՝ նշելով, որ ֆրանսիացին արժանի է հաջորդ «Ոսկե գնդակը» նվաճելուն։
«Նա մեծագույն ֆուտբոլիստ է և հենց նրա ուսերին է թիմի հարձակման գծի համար ամենամեծ պատասխանատվությունը: Մենք ամեն ինչ գիտենք, բայց որոշումը կայացնում են մրցանակը հանձնողները: Ես նրան կշնորհեի «Ոսկե գնդակը»,- Յերոյի խոսքերն է փոխանցում Diario de Sevilla-ն:
34-ամյա Բենզեման ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: