«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի թիմի առաջատարներից մեկի հետ

«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը մոտ է միլանյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են կնքել մինչւ 2024 թվականը նախատեսված համաձայնագիր։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։

2021/22 մրցաշրջանում Պերիշիչն անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Խորվաթ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է այս տարվա հունիսին։