Ֆիլիպո Ինձագին կարող է գլխավորել «Սպեցիան»

Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականի աշխարհի չեմպիոն Ֆիլիպո Ինձագին համարվում է «Սպեցիայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու թեկնածու, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

«Արծիվների» ներկայիս մարզիչ Տիագո Մոտտան կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո՝ ավելի հեռանկարային նախագիծ փնտրելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սպեցիայի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար որպես հիմնական հավակնորդ դիտարկում է «Յուվենտուսի» նախկին մարզիչ Անդրեա Պիռլոյին։

Ֆիլիպո Ինձագին նախկինում մարզել է «Միլանը», «Վենեցիան», «Բոլոնիան», «Բենևենտոն» և «Բրեշիան»: